Առաջին մուտքի ժամանակ ինքնաշխատ տեղադրող ծրագիր

Windows 7 / 8 ի ինքնաշխատ ( գրեթե առանց միջամտության ) տեղադրման հետ կապված եղանակների, ձևերի և ծրագրային միջոցների քննարկում ( Автоматическая установка )

Մոդերատոր: Մյասնիկ

Առաջին մուտքի ժամանակ ինքնաշխատ տեղադրող ծրագիր

գրառում Մյասնիկ » 14 նոյ 2014, 21:55

Սկիզբն այստեղ

4.Տեղակայումից հետո, առաջին մուտքի ժամանակ, մինչև աշխատասեղանի բացելը առաջարկվի ցանկ, որտեղ հնարավոր
..լինի ընտրել անհրաժեշտ ծրագրերը, որից հետո նրանք ինքնաշխատ տեղադրվեն: Չմիջամտելու դեպքում տեղադրվեն
..լռելյայն ընտրված ծրագրերը:

Շատ ծրագրեր կան վերոհիշյալ գործառույթը իրականացնելու համար, բայց այս դեպքի համար ընտրել եմ GPInst v2.2 ծրագիրը forum.oszone.net կայքից (Հեղինակ՝ opel431)` թարգմանված հայերեն (ստուգված է Windows 7 x86-ում և Windows 7 x64-ում կամ Masis_HWT (Հետ Վինդոուսյան Տեղադրում) հայերեն թարգմանված ծրագիրը (BS Post Installer, Boa Software միավորում, ներկայացուցիչ Յուրի Սաֆոնով)՝ ստուգված է Windows 7 x86-ում և Windows XP SP3-ում, x64 համակարգերի միջավայրում ստուգված չէ):
Առաջին մուտքի ժամանակ իմ կարծիքով հիմնականում պետք է ընտրել այն ծրագրերը, որոնք հետագայում փոփոխության են ենթարկվում արդիացումների միջոցով (NET.Framework, Adobe Flash Player, սարքավարներ և այլն), հետո նոր միայն մնացած ծրագրերը:

Windows 7-ում առաջին մուտքի ժամանակ համակարգը Բաշխիչում փնտրում է SetupComplete.cmd նիշքը, որտեղ և նշվում է արդեն տեղակայված համակարգի առաջին գործողությունները: Բոլոր այդ գործողությունների նկարագրման և աշխատեցնելու համար էլ օգտագործենք GPInst ծրագիրը՝ նախապես պատրաստելով տեղադրվող ծրագրերի ցանկը EditGPI ծրագրի օգնությամբ:
Այսպիսով ներբեռնած %wd%\Update պանակում գտնվող $oem$ ենթապանակը (SetupComplete.cmd-ով) պատճենում ենք %wd%\DVD պանակում գտնվող ISO պատկերի ..\source պանակի մեջ(կամ մկնիկով $oem$ պանակը բռնեք և գցեք Ultraiso-ի վերևի աջ պատուհանում՝ source պանակի մեջ):
Ներբեռնած %wd%\Update պանակում գտնվող Masis_Inst ենթապանակը պատճենում ենք %wd%\DVD պանակում գտնվող ISO պատկերի արմատային գրացուցակի մեջ(կամ մկնիկով Masis_Inst պանակը բռնեք և գցեք Ultraiso-ի վերևի աջ պատուհանում արմատային գրացուցակի մեջ՝ source պանակի հարևանությամբ):
SetupComplete.cmd-ի պարունակությունը խմբագրում ենք հետևյալ ձևով՝
Կոդ: Ընտրել բոլորը
:: Переменная
for %%i in (C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z) do @if exist %%i:MASISIT set DiskRoot=%%i:
:: Запуск
start /wait %DiskRoot%\Masis_Inst\GPInst.exe /S /20
:: Выход
exit

որտեղ, MASISIT (կամ ցանկացած անունով) 0-ական չափով արմատային գրացուցակում ստեղծված նիշք է, այն համակարգը փնտրում է (for %%i in (C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z) do @if exist %%i:MASISIT set DiskRoot=%%i:) և փնտրելով գտնում է նաև այն սարքը (տառը), որտեղ գտնվում է նաև մեր ծրագիրը ( %DiskRoot%\Masis_Inst\GPInst.exe) ու գործարկում (ձայնային ազդանշանով` /S) 20 վրկ. հետո (/20):

Շարունակությունն այստեղ
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]
Մյասնիկ
Կոնֆերանսի վարիչ
 
Գրառում: 77
ԼՈւՍԱՆԿԱՐ: 13
Գրանցված է: 07 հնս 2013, 19:14
Հավանել է: 11 անգամ:
Հավանել են: 49 անգամ:

Վերադառնալ Windows 7 / 8 ի ինքնաշխատ տեղակայում ( Автоматическая установка )

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուր: 1

cron