1-ից 1 էջ

Տեղակայման ավարտից հետո անմիջապես արդեն հայերեն

գրառումԱվելացվել է: 20 նոյ 2014, 13:09
Մյասնիկ
Սկիզբն այստեղ

5.Տեղակայման ավարտից հետո աշխատասեղանը բացվի արդեն հայերեն լեզվի անցած:

Այս գործառույթը իրականացնում ենք Համակարգի գրանցամատյանում մի քանի գրանցումների փոփոոխությամբ՝

reg add HKLM\SYSTEM\CurrentControlSet\Control\MUI\UILanguages\hy-AM /v ru-RU /t REG_MULTI_SZ
reg add HKLM\SYSTEM\CurrentControlSet\Control\MUI\Settings /v PreferredUILanguages /t REG_MULTI_SZ /d hy-AM

Առաջին հրամանով համակարգը հասկանում է, որ հայերեն միջերեսի փաթեթի համար լրացուցիչ փաթեթ է հանդիսանում նաև ռուսերենի բազմալեզվային միջերեսի փաթեթը (լռելյայն անգլերենն է) և քանի որ մենք անգլերենի հիմնական միջերեսի փաթեթը հեռացրել ենք, ուստի համակարգը մեզ ստիպված կլինի մատուցել ռուսերեն լեզվով: Խոսքը վերաբերվում է երկխոսության պատուհաններին և համակարգի Օգնություն և աջակցում գործառույթին:
Երկրորդ հրամանով համակարգին ստիպում ենք հասկանալ, որ Համակարգի առաջնային լեզուն հայերենն է:

reg add HKCU\Control Panel\Desktop\LanguageConfiguration /v hy-AM /t REG_MULTI_SZ /d ru-RU
reg add HKCU\Control Panel\Desktop\MuiCached /v MachinePreferredUILanguages /t REG_MULTI_SZ /d hy-AM
reg add HKCU\Control Panel\Desktop\MuiCached\MachineLanguageConfiguration /v hy-AM /t REG_MULTI_SZ /d ru-RU

Այս հրամանները համակարգին ստիպում են ընդունել, որ մեր համակարգչի ընթացիկ և նախադրված օգտվողների հաշիվների և ողջույնի էկրանի համար ցուցադրման լեզուն հայերենն է, ներածման առաջնային լեզուն անգլերենն է (հետո ռուսերենը, հետո հայերենը՝ ըստ գործածության), տարածաշրջանային և տեղադրման կարգավորումները՝ Հայաստան: Ինչպես նաև նոր օգտվողի համար օգտագործվեն վերոհիշյալ կարգավորումները:

Այս հրամանները իրականացնում ենք նորից SetupComplete.cmd նիշքի խմբագրման միջոցով:
Այսպիսով SetupComplete.cmd նիշքը ստանում է հետևյալ տեսքը՝
Կոդ: Ընտրել բոլորը
:: Локализация
reg add HKCU\Control Panel\Desktop\LanguageConfiguration /v hy-AM /t REG_MULTI_SZ /d ru-RU
reg add HKCU\Control Panel\Desktop\MuiCached /v MachinePreferredUILanguages /t REG_MULTI_SZ /d hy-AM
reg add HKCU\Control Panel\Desktop\MuiCached\MachineLanguageConfiguration /v hy-AM /t REG_MULTI_SZ /d ru-RU
reg add HKLM\SYSTEM\CurrentControlSet\Control\MUI\UILanguages\hy-AM /v ru-RU /t REG_MULTI_SZ
reg add HKLM\SYSTEM\CurrentControlSet\Control\MUI\Settings /v PreferredUILanguages /t REG_MULTI_SZ /d hy-AM
:: Переменная
for %%i in (C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z) do @if exist %%i:MASISIT set DiskRoot=%%i:
:: Запуск
start /wait %DiskRoot%\Masis_Inst\GPInst.exe /S /20
:: Выход
exit


Կարծես թե վերջ: