Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

Քննարկումներ՝ Microsoft Windows XP գործավար համակարգի վերաբերյալ

Մոդերատոր: Մյասնիկ

Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում val999 » 28 մայ 2014, 13:39

Masis Windows XP 2014.05 DVD


Պատկեր


Բազմամեկնարկային սկավառակ Մասիս Windows XP SP3
25.05.2014 թ-ի դրությամբ:

Համակարգը տեղակայվում է ինքնաշխատ (առանց միջամտության՝ բացի տեղակայման տեղը ցույց տալու պահից)
և
սովորական կերպերով:
Բանալու մուտքագրում և գործունացում չի պահանջվում:
Տեղակայման ընթացքում սարքավարները չեն տեղադրվում:
Բաշխիչը պարունակում է նոթբուքերի հանար AHCI սարքավարները:
Տեղակայման ողջ ընթացքը կատարվում է հայերեն լեզվով:


Բազմամեկնարկը պարունակում է՝
Մասիս Windows XP SP3 համակարգի ինքնաշխատ տեղակայում - Համակարգը տեղակայվոմ է լիովին ինքնաշխատ՝ առանց միջամտության: Ձեզ մնում է միայն նշել սկավառակի այն բաժինը, որտեղ պետք է տեղադրվի համակարգը:
Մասիս Windows XP SP3 համակարգի սովորական տեղակայում(վերականգնման կառավարակետ) - Համակարգը տեղակայվում է սովորական եղանակով՝ մուտքագրվում են օգտվողի տվյալները և այլն...: Վերականգնման կառավարակետը ծառայում է գործավար համակարգի վերականգնման համար:
Hiren Boot CD 1.5 rus (2011թ-ի մայիս) - Անհրաժեշտ ծրագրեր lexapass-ի Hiren Boot CD ռուսական հավաքածուից՝ http://lexapass.narod.ru/
Acronis Disk Director 11 Rus + Acronis True Image 2013 Rus - Նոր ծրագրեր Acronis-ից՝ կոշտ սկավառակների հետ աշխատելու համար: Պահուստային պատճենումներ, տեղեկույթի վերականգնում, սկավառակի բաժինների կառավարում և այլն:
Memtest86+ 5.00 b5 - Ֆիզիկական հիշողության ստուգում
RusLive Mini NIKZZZZa-ից (2013.10.17) - Windows LiveCD NIKZZZZ-ից՝ ֆիզիկական հիշողություն բեռնելով: Մեկնարկում է 1ր. 40 վրկ-ում:

Պատկեր

Hiren Boot CD 1.5 -ի ԿԱԶՄԸ
Partition Magic Pro Server 8.05 – թույլէ տալիս ձեր կոշտ սկավառակում ստեղծել, չափերը փոխել, միացնել և փոխակերպել բաժինները(կամ մասնաբժինները)՝ առանց տվյալները վնասելու: Ծրագիրը ունի բարեհամբույր գծապատկերային միջերես և մկան լիարժեք աջակցում:
Symantec Norton Ghost 11.5.1 - թույլէ տալիս ստեղծել սկավառակի պատկեր, այդ պատկերը վերագրել կոշտ և այլ տեսակի սկավառակների վրա: Նոր տարբերակը կարող է աշխատել ինչպես CD, այնպէս էլ DVD-գրող սարքերի հետ: Կարող է պատճենել ինչպես ամբողջ սկավառակը, այնպես էլ սկավառակի առանձին մասնաբաժինները:
Astra System Info 5.48 (20.12.2010) - Մանրամասն տեղեկություններ է տալիս համակարգչի սարքավորումների մասին: Իր հնարավորություններով նման է հանրահայտ Everest ծրագրին:
Memtest86+ 4.20 – անվճար օժանդակ ծրագիր՝ համակարգչի ֆիզիկական հիշողությունը ստուգելու համար:
Victoria 3.52 Rus – HDD-ների ախտորոշման և խափանաշտկման հզոր օժանդակ ծրագիր: Խորը և բազմակողմանի, միևնույն ժամանակ HDD-ի իրական վիճակի առավելագույնս արագ գնահատման լիովին պատրաստի լուծում: Ծրագիրը օժտված է HDD-ի ախտորոշման գործարանային ծրագրերի մեծ մասի հնարավորություններով
HDD Regenerator 2011 - կոշտ սկավառակների վերականգնման ծրագիր - կարող է վերականգնել վատ հատվածները (չի թաքցնում, այլ վերականգնում է)՝ ապամագնիսացման եղանակով:
Volkov Commander 4.99 (NTFS+) - DOS գործադիր համակարգի հանրահայտ նիշքային կառավարներից մեկը, Norton Commander-ի կրկնօրինակը:
Active Password Changer 3.0.420 (NT/2000/XP/2003/Vista) - Windows NT/2000/XP/2003 գործավար համակարգերի վարիչի գաղտնաբառերի փոփոխման կամ զրոյացման ծրագիր:
MHDD 4.6 - կոշտ սկավառակների փոքրիկ վերանորոգումների և ճշգրիտ ախտորոշման ծրագրային համալիր: Թույլ է տալիս կրիչների հետ աշխատել ստորին մակարդակով՝ ուղղակիորեն IDE հսկիչի միացքի միջոցով:

Պատկեր

Պատկեր

Մասիս Windows XP SP3 համակարգի ինքնաշխատ տեղակայում

Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով
Որից հետո մնում է սկավառակների և բաժինների ցանկից ընտրել այն սկավառակի
բաժինը, որտեղ ուզում ենք տեղակայել Windows XP համակարգը

Տեղակայման ընթացքում (T13 րոպեին) ("լուռ") տեղադրվում են նաև
-Առ այսօր բոլոր անհրաժեշտ անվտանգության արդիացումները - (շատ արագ՝ նախօրոք ինտեգրված է Windows XP SP3 ԳՀ-ի բաշխիչին)
Adobe Flash 13.0.0.214 (32 բիթ) - ActiveX և Plugin-ի բաղադրիչներ, Flash շարժունացումներ Internet Explorer-ում և այլ ծրագրերում, ներառյալ բոլոր հանրահայտ դիտարկիչները՝ - Opera, Firefox, Mozilla, Netscape, Chrome, Safari և այլն
-Microsoft Visual C++ 2005-2008-2010-2012-2013 Redistributable Package (32-64bit)
-DirectX 9.0c Redistributable (32-64bit)
-NET Framework 1.1-3.5 (32bit)
-RuntimePack 13.7.1 (32-64bit)
Scanner 2.10 Rus
- շատ հարմար ձևով սկավառակների պարունակության դիտում:
Unlocker 1.9.1 Rus - Windows-ի կողմից արգելափակված նիշքերին մատչում:
AHCI MassStorage 12.9.8 - AMD, nForce, Jmicron, Marvell, Intel, SiS և VIA-հսկիչների контроллеров MassStorage սարքավարների ինտեգրում:
Լրացուցիչ տառատեսակներ - true type տառատեսակներ MS-ի տարբեր արտադրանքներից:
AutoIt Lite 3.0 - Windows-ի տեղակայման ընթացքում և հետո AutoIt ծրագրերի աջակցում:.
XPrights - մատչելիության թույլատրում համակարգչի ընդհանուր պաշարներին:
HashTab 5.1.0.23 - համակարգում ձեր նիշքերի հատկության ընդլայնում՝ ցուցադրում է MD5, SHA-1 քեշը և CRC-32: Շատ հարմար է ներբեռնած նիշքերի ստուգման ժամանակ:
SPTD 1.86 - անիրական (կեղծ) սարքերի սարքավար՝ անհրաժեշտ է Alcohol և Daemon Tools ծրագրերի տեղադրման ժամանակ:
PhotoShop for Explorer - հետախույզում "էջերի նախագիծ" կերպում հնարավորություն է տալիս դիտել .psd նիշքերը:
-7zip 9.20 Final (32-64bit) - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Total Commander 8.01 Power Pack 2013.08 Final - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-TeamViewer 8.0 - առայժմ ռուսերեն
-UltraISO 9.6.0.3000 (32-64bit) - առայժմ ռուսերեն
-WinRAR 5.01 Final (32-64bit) - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Mozilla Firefox 29.0 - հայերեն թարգմանությունը՝ Արմեն Զամբրանո Գասպարյան, Ռոբերտ Սարգսյան, Հրանտ Օհանյան:Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Google Chrome 27.0.1453.116 - առայժմ ռուսերեն
-SKYPE - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Tahoma Armenian, Times Armenian և Arial AMU տառատեսակները - (Ռ. Թառումյան)


Տեղակայումից հետո Windows առաջին մուտքի ժամանակ ՀՎՏ-ի միջոցով լռելյայն և "լուռ" տեղադրվում են
բոլոր սարքերի սարքավարները (ուրիշ սարքավարներ տեղադրելու համար՝ խորհուրդ է տրվում տեղադրել միայն գործարանային՝ համակարգչի հետ ստացված սարքավարներ, այս դեպքում պետք է անջատել "սարքավարների տեղադրում" միույթը, դրա համար ՀՎՏ-ն սպասում է 15 վարկյան),

Պատկեր

որից հետո համակարգը ինքնաբար վերամեկնարկվում է և կատարվում է սովորական մուտք Windows, միաժամանակ նորից ինքնամեկնարկելով ՀՎՏ-ն: Այստեղ ցանկից կարելի է ընտրել տեղակայվող ծրագրերը: Ոչինչ չընտրելու դեպքում նորից 15 վարկյան հետո ծրագիրը ինքնաբար գործարկվում է և տեղադրվում են լռելյայն նշված ծրագրերը:
Պատկեր


Մասիս Windows XP SP3 համակարգի սովորական տեղակայում(վերականգնման կառավարակետ)
Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով՝ տարբերությամբ

Ինչպես հավաքածուի կերպարը գրել դատարկ DVD-ի վրա
Ultraiso ծրագիրը ներբեռնելով և տեղադրելով համակարգի մեջ գործարկում ենք
(ովքեր ուզում են կարող են ընտրել ռուսերեն լեզուն՝ Options -> language-> Russian)


Պատկեր


ընտրում iso նիշքը
Պատկեր


և բացում այն՝ ստանալով հետևյալ տեսքը
Պատկեր


Այստեղ սեղմում ենք "записать образ CD" կոճակը(հուրհրացող սկավառակի տեսքով՝ անմիջապես ընտրացանկի "Опции" բառի տակ) և ստանում հետևյալ պատուհանը
Պատկեր


Այստեղ գրելու արագությունը ընտրում ենք[b] նվազագույնը (շատ կարևոր է հետագայում տեղակայման ժամանակ խնդիրներ չունենալու համար) և միացնում ստուգում (проверка) տուփը:[/b]
Պատկեր

Վերոհիշյալ գործողություններից հետո պատուհանե կունենա հետևյալ տեսքը՝
Պատկեր

Մեզ մնում է դատարկ սկավառակը՝ DVD-ն դնել սկավառակավարի մեջ և սեղմել գրել(Записать) կոճակը՝ հետևելով, որ գրելու ժամանակ բացասական հաղորդումներ չլինեն (վնասված կամ վատ դատարկ սկավառակ և այլն):

ՎԵՐՋ :D


Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակը
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Ultraiso ծրագիրը


Սա իմ առաջին հավաքածուն է, այնպես որ շատ չդժգոհեք, եթե թերություններ տեսնեք:
Շատ եմ խնդրում թերությունների և բացթողումների համար գրեք: Հաջորդ տարբերակում կուղղեմ:


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւ'Ն
WINDOWS XP SP3 գործադիր համակարգի (ԳՀ) և հետվինդոուսյան տեղակայում (HWT, անգլերեն WPI-ից) ծրագրաշարերի հավաքածուն հեղինակը ստեղծել է իր համար:
Այդ իսկ պատճառով սույն հավաքածուն օգտագործելու ժամանակ առաջացած հետևանքների համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:
Հավաքածուն ստեղծվեել է այնպես, ինչպես կա և Ձեր կողմից օգտագործվում է Ձեր կամքով:
Ուշադրությո'ւն
Սույն հավաքածուն Ձեզ ներկայացվում է բացառապես ծանոթանալու նպատակով: Բոլոր իրավունքները որոշ արտադրանքների համար պատկանում են իրենց իրավատիրոջը:
Եթե դուք օգտագործում եք այս հավաքածուի որևէ արտադրանք, ապա ենթադրվում է, որ դուք ունեք նրա արտոնագիրը, այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը
սպառվելուց հետո (30 օր): Հավաքածուի մեջ ներառված ծրագրաշարերի անօրինական օգտագործման համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:

**********************************************************************************************************************************************************************************************************
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում zuk112233 » 01 հնս 2014, 19:16

val999 -ը գրել է:(անավարտ)

Երբ կավարտես, ես արդեն ուզում եմ քաշել:
zuk112233
Գրանցված օգտվող
 
Գրառում: 3
Գրանցված է: 17 հոկ 2013, 09:43
Հավանել է: 3 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում zuk112233 » 01 հնս 2014, 19:19

zuk112233 -ը գրել է:
val999 -ը գրել է:(անավարտ)

Երբ կավարտես, ես արդեն ուզում եմ քաշել:

Հղում դնելու պահից կարելի է ներբեռնել: Ես հիմա աշխատում եմ մանրամասն նկարագրել՝ հետագա հարցերին պատասխանած լինելու միտումով:
zuk112233
Գրանցված օգտվող
 
Գրառում: 3
Գրանցված է: 17 հոկ 2013, 09:43
Հավանել է: 3 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում Մուշեղ » 01 հնս 2014, 19:28

val999 -ը գրել է:Բազմամեկնարկային սկավառակ Մասիս Windows XP SP3
val999 -ը գրել է:Masis Windows XP 2014.05

Իսկ BCDW-ի նկարում 2013,07 է, որն է ճիշտ:
Մուշեղ
Գերմոդերատոր
 
Գրառում: 25
Գրանցված է: 29 հնս 2013, 14:42
Հավանել է: 13 անգամ:
Հավանել են: 3 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում val999 » 01 հնս 2014, 19:33

Նկարը հին է: Բնականաբար կերպարը նո եմ ստեղծել՝ 2014թ, մայիսին:
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում Մուշեղ » 01 հնս 2014, 19:36

Դե դա ես հասկանում եմ էդքան էլ դմբո չեմ, նկատի ունեմ, որ BCDW-ն աշխատացնեմ, հին նկարով ա գալու թե՞ թե նոր:
Մուշեղ
Գերմոդերատոր
 
Գրառում: 25
Գրանցված է: 29 հնս 2013, 14:42
Հավանել է: 13 անգամ:
Հավանել են: 3 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում val999 » 01 հնս 2014, 19:37

Բազմամեկնարկային սկավառակ Մասիս Windows XP SP3 2014.05
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում Մուշեղ » 01 հնս 2014, 19:53

Շնորհակալություն
Մուշեղ
Գերմոդերատոր
 
Գրառում: 25
Գրանցված է: 29 հնս 2013, 14:42
Հավանել է: 13 անգամ:
Հավանել են: 3 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում win17789 » 02 հնս 2014, 20:00

val999 -ը գրել է: այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը սպառվելուց հետո (30 օր):

Ոն՞ց հասկանամ:
win17789
Գրանցված օգտվող
 
Գրառում: 1
Գրանցված է: 17 հոկ 2013, 09:41
Հավանել է: 2 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ

գրառում zuk112233 » 02 հնս 2014, 20:07

win17789 -ը գրել է:
val999 -ը գրել է: այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը սպառվելուց հետո (30 օր):

Ոն՞ց հասկանամ:

Իսկ ինչ էիր ուզում: Հեղինակը չարչարվել քո համար համակարգ ա ստեղծել (բնականաբար լիցենզիա չկա), դու աշխատելու ես ինքը պատասխան տա՞:
Հետո դա սովորական արտահայտություններ են: Ինչ ա ռուսական կայքերում հեչ չես կարդացե՞լ:
zuk112233
Գրանցված օգտվող
 
Գրառում: 3
Գրանցված է: 17 հոկ 2013, 09:43
Հավանել է: 3 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Հաջորդը

Վերադառնալ Microsoft Windows XP

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 3

cron